05-12-2025 / 09:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գործընթացների տեմպը, արագությունը. նաև սրա վրա են խաղում Թուրքիան ու Ադրբեջանը

2021/12/17 12:44
Ադրբեջան, Թուրքիա, Տեսակետ

Գործընթացների տեմպը, արագությունը. նաև սրա վրա են խաղում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացին Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական ակտիվություն են հաղորդում. խնդիրը զարգացումները մշտապես քաղաքական, քարոզչական օրակարգում պահելն է։ Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե հարևան թշնամական երկրներն անհամբեր սպասում են՝ երբ են վերջապես հարաբերությունները կարգավորվելու։

Այո՛, սպասում են, բայց միայն Հայաստանից մնացած ակնկալիքներն առավելագույնս ստանալու։ Հետևաբար, նման մարտավարությամբ, ըստ էության, Բաքուն և Անկարան նպատակ են հետապնդում նաև՝

1. Նախաձեռնողականությունն իրենց ձեռքում պահելով՝ օրակարգ թելադրել, իսկ տեմպային զարգացումներում Հայաստանին մղելով հապշտապ պատասխան քայլերի, որոշակի վրուպումների կամ սխալների հասնել։

2. Նպաստել Հայաստանում և հայ հանրության շրջանում արագ դրական փոփոխությունների շղարշի ներքո թշնամական երկրների և նրանց քաղաքականության հանդեպ վերաբերմունքի փոփոխության։

3. Դեմ առ դեմ «մերձամարտի» ներքաշելով Երևանին՝ հնարավորինս թուլացնել Թուրքիային մրցակից դերակատարների ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանային գործընթացներում։

4. Քարոզչական առաջանցիկ քայլերի միջոցով ազդել հայաստանյան ներքաղաքական օրակարգի վրա՝ նպաստելով իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-հասարակություն հարաբերություններում անվստահության աճին։ Վերոնշյալի համատեքստում, կանխատեսելի է նաև հայկական կողմի առավել լայնախոհ և հեռատես մարտավարական քայլերի շրջանակը։

1. Նախ և առաջ՝ հնարավորինս կոտրել զարգացումների պարտադրված տեմպը(նաև կանխատեսվող բանակցային գործընթացում Թուրքիայի ներկայացուցչի հոգեբանական ու դիվանագիտական հատկանիշներն ուսումնասիրելով՝ հայկակական կողմից տրամագծորեն հակառակ հատկանիշներ ունեցող դիվանագետի նշանակմամբ)։

2. Գործել չափազանց զգույշ, անշտապ, Անկարայի հանդեպ առավելագույն կասկածամտությամբ՝ պարտադիր մանևրի տեղ ապահովելով հատկապես Թուրքիային գործընկեր արևմտյան խաղացողներին անհրաժեշտության դեպքում գործընթացում ներգրավելու համար։

3. Առաջանցիկ քայլերով հանրությանը հնարավորինս տեղեկացնել ծավալվող գործընթացների մասին՝ կանխելով թյուրքական քարոզչական մարտավարության նախապատրաստած խութերը։ Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին. Այդ հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում

Հաջորդ Lուրը

Ուկրաինայի դեսպան. Առաջիկա ամիսներին մենք կարող ենք ճանաչել Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ուկրաինայի դեսպան. Առաջիկա ամիսներին մենք կարող ենք ճանաչել Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)