05-12-2025 / 08:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինայի դեսպան. Առաջիկա ամիսներին մենք կարող ենք ճանաչել Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք

2021/12/17 13:42
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կոռնիչուկը դեկտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջիկայում  իր երկիրը կարող է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի «միակ մայրաքաղաք»:

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարվա ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցի շրջանակում Երուսաղեմում կբացվի Ուկրաինայի դեսպանատունը:

«Թույլտվություն ստանալուց հետո մենք անմիջապես կանենք դա: Պետք է սպասել պաշտոնական ճանաչման»,- ասել է Կոռնիչուկը դեսպանատան բացման վերաբերյալ:

Նրա խոսքով՝ մայրաքաղաքի ճանաչումը ամիսների հարց է, սակայն նախքան այդ գործընթացի իրականացումը Զելենսկին որոշակի նախապայմաններ ունի անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող:  

Նշենք, որ Երուսաղեմի հարցերով նախարար Զեեվ Էլկինը և նախագահ Իսահակ Հերցոգը, երբ հոկտեմբերին Կիևում մասնակցում էին Բաբի Յարի կոտորածների 80-րդ տարելիցի արարողությանը,  խոսել են  Զելենսկիի հետ Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելու գործընթացի մասին: Իսկ նոյեմբերին Իսրայել էր այցելել  Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն՝ Իսրայել-Ուկրաինա տնտեսական հանձնաժողովի 12-րդ հանդիպմանը մասնակցելու համար, որի ընթացքում կրկին բարձրացվել է Երուսաղեմի՝ մայրաքաղաք ճանաչելու հարցը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Սակայն նման որոշումը խիստ քննադատությունների է արժանացել արաբական աշխարհի և այլ երկրների կողմից:

Նախորդ Լուրը

Գործընթացների տեմպը, արագությունը. նաև սրա վրա են խաղում Թուրքիան ու Ադրբեջանը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանն Արցախում խափանել է բջջային կապը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանն Արցախում խափանել է բջջային կապը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)