17-09-2026 / 14:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը

2022/01/21 16:08
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթացի հասնելը թույլ կտա էականորեն առաջ շարժվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ Մոսկվան ելնում է եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից:

«Առաջնահերթ խնդիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին զարկ տալն է, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա առաջ ընթանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը: «Հետևողական ջանքեր ենք գործադրում Հայաստանի և Ադրբդեջանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ միջադեպեր են տեղի ունենում զենքի գործադրմամբ, կան մարդկային զոհեր: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովը: Պատրաստ ենք այս գործընթացում Երևանին և Բաքվին խորհրդատվական աջակցություն տրամադրել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդ Լուրը

Իրաքում 11 զինծառայող է սպանվել ԻՊ-ի հարձակման հետևանքով

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Եմենում սրվում են կառավարական ուժերի և հութիների միջև ռազմական գործողությունները

17/09/2026
Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026
Ադրբեջան

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ը Պաղեստինի նախագահին մուտքի վիզա չի տրամադրել

17/09/2026

Եմենում սրվում են կառավարական ուժերի և հութիների միջև ռազմական գործողությունները

17/09/2026

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)