29-04-2026 / 07:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման ճանապարհով. Միրզոյան

2022/02/03 10:19
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերի հստակեցումը, այդպիսի պայմանագրի մշակումը և հետևաբար նաև կնքումը կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման ճանապարհով կամ դրա արդյունքում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այդ մասին ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ավստրիական գործակալության լրագրողի այն հարցին, թե որո՞նք են Հայաստանի «կարմիր գծերը» Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:

Հարցին ի պատասխան արտգործնախարարը առաջին հերթին շեշտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չլուծված լինելու փաստը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը միջազգային այն ձևաչափն է, որը ստեղծվել և օժտվել է ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը գտնելու միակ և բացառիկ մանդատով, և քանի դեռ հիմնախնդրի կարգավորումը գտնված չէ՝ կողմերը պետք է շարունակեն բանակցություններն այդ ձևաչափում:

 «Կրկնում եմ՝ քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, այդպիսի պայմանագիր մշակելը և ըստ այդմ նաև՝ կնքելը: Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքը: Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնո՞ւմ է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու», – պարզաբանեց Արարատ Միրզոյանը:

Նախորդ Լուրը

Իրաքում 8 մարդ է սպանվել թուրքական ԶՈՒ-ի ավիահարվածների հետևանքով. RUDAW

Հաջորդ Lուրը

«Արաբներից բացի ոչ ոք իրավունք չունի արգելել Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա». ԱՊԼ գլխավոր քարտուղար

Այլ Լուրեր

Հայաստան

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հաջորդ Lուրը

«Արաբներից բացի ոչ ոք իրավունք չունի արգելել Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա». ԱՊԼ գլխավոր քարտուղար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)