02-08-2026 / 02:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Արաբներից բացի ոչ ոք իրավունք չունի արգելել Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա». ԱՊԼ գլխավոր քարտուղար

2022/02/03 12:25
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայի անդամակցության վերականգնումն Ալժիրում կայանալիք Արաբական պետությունների  լիգայի (ԱՊԼ)  գագաթաժողովին կախված է Դամասկոսի և արաբական պետությունների դիրքորոշումներից: Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը:

«Մինչև այս պահը, կարծես, Սիրիան չի մասնակցելու գագաթաժողովին,- հայտարարել է գլխավոր քարտուղարը Հորդանան կատարած այցի շրջանակում տրված մամուլի ասուլիսի ժամանակ, ապա ավելացրել, որ «խորհրդակցություններ են տեղի ունենան անդամ երկրների միջև, և եթե նրանք համաձայնեն խոսել Սիրիայի կառավարության հետ, իսկ Սիրիայի կառավարությունը նույնպես արձագանքի առաջարկվող դիրքորոշումներին, ապա ոչինչ չի կարող խանգարել Դամասկոսի վերադարձին»:

Ղեյտը նշել է, որ խոսքը լիգայի անդամ 21 երկրների համաձայնության մասին է: Նա նաև հիշեցրել է, որ  այնուամենայնիվ  կան երկրներ, որոնք  ներկայումս անհավանական են համարում լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնումը:

Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Սիրիայի անդամակցության վերականգնմանը խոչընդոտող  N2254 միջազգային բանաձևին, որը պահանջում է կոնկրետ դիրքորոշումներ, իսկ միջազգային միջնորդը պետք է խոսի և՛ ընդդիմության, և՛ սիրիական կառավարության հետ յուրաքանչյուր կողմի քայլերի մասին: Այս համատեքստում նա ընդգծել է, որ «արաբներից բացի ոչ ոք իրավունք չունի արգելել Սիրիայի վերադարձը  լիգա»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան կասեցրել էր Սիրիայի ակտիվությունը կազմակերպությունում և կոչ էր արել արաբական երկրներին հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից քանի դեռ Սիրիան չի կատարել իր բոլոր պարտավորությունները և չի ապահովել քաղաքացիների պաշտպանությունը:

Նախորդ Լուրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման ճանապարհով. Միրզոյան

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը ռազմաօդային ամենամեծ գործողությունն է իրականացրել Սիրիայի հյուսիսում

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը ռազմաօդային ամենամեծ գործողությունն է իրականացրել Սիրիայի հյուսիսում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)