15-06-2026 / 13:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան Հայաստանից ակնկալում է դրական մոտեցման շարունակություն. Էրդողան

2022/02/23 16:11
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ermenihaber-ը: Հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առկա գործընթացին:

Լրագրողը Էրդողանից հետաքրքրվել է, թե որոնք են նրա սպասելիքները հայ-թուրքական բանակցություններից և իրականում ինչ դիրք է զբաղեցնում Ադրբեջանը «այդ հավասարման մեջ»:

Ի պատասխան՝ Էրդողանը մասնավորապես ասել է.

«Գիտեք, ես առանց այդ էլ ասել էի, որ մենք նույն կերպ կպատասխանենք Հայաստանի կատարելիք դրական քայլերին: Այս տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության: Այս գիտակցումով մեր երկրի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր սկսեցինք: Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևն էլ է սա օգտակար համարում: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»: 

Այնուհետև Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ հատուկ ներկայացուցիչների նշանակման, նրանց առաջին հանդիպման ու Վիեննայում սպասվող երկրորդ հանդիպման մասին.

«Գիտենք նաև, որ Հայաստանը որոշ կոնկրետ սպասելիքներ ունի, ինչպիսիք սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն են։ Եթե Հայաստանը վճռական մնա հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու հարցում, ապա մեզ համար սահմանները փակ պահելու հարց արդեն չի լինի:  Մենք որոշեցինք մեր երկրների միջև վերսկսել ուղիղ թռիչքները մարդկային լավ հարաբերություններն ամրապնդելու համար»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանից ակնկալում են դրական մոտեցման շարունակություն։ Հույս է հայտնել, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կարող են առաջ շարժվել միմյանց փոխլրացնելով։

«Այսպիսով՝ տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարն էլ այս երկու գործընթացները կխթանի և այս երկու գործընթացներից կսնվի: Բոլորը պետք է կառուցողական գործեն այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար: Մենք բոլոր այս գործընթացները շարունակելու ենք իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, ինչպես միշտ է եղել և հետագայում էլ կլինի»:

Նախորդ Լուրը

ՄԱԿ-ի ԱԽ-ը դադարեցրել է Իրաքի կողմից Քուվեյթին վճարվող փոխհատուցման հանձնաժողովի գործունեությունը

Հաջորդ Lուրը

Ռուս քաղաքագետ. «Ռուսաստանն ու Թուրքիան ամբողջովին տարբեր քաշային կարգերում են»

Այլ Լուրեր

ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

15/06/2026
ԱՄՆ

Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից

15/06/2026
ԱՄՆ

Վաշինգտոնը հերքում է սառեցված միջոցներն Իրանին փոխանցելու մասին Թեհրանի պնդումները

15/06/2026
Հաջորդ Lուրը

Ռուս քաղաքագետ. «Ռուսաստանն ու Թուրքիան ամբողջովին տարբեր քաշային կարգերում են»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

15/06/2026

Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից

15/06/2026

Վաշինգտոնը հերքում է սառեցված միջոցներն Իրանին փոխանցելու մասին Թեհրանի պնդումները

15/06/2026

Իրանը բարձրացրել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» մաքսակետի կարգավիճակը

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)