Թուրքական արտադրության հարվածային Bayraktar ԱԹՍ-ները, որոնք Ուկրաինայի զինված ուժերն այս օրերին օգտագործում են ռուսական ռազմական օբյեկտները խոցելու համար, ամենայն հավանականությամբ ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին իր Facebook-ի էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ լսվում է թուրք օպերատորների խոսակցությունը, ովքեր ԱԹՍ-ներից մեկն ուղարկել են ռուսական հրետանու կրակի կառավարման ենթադրյալ կետը ոչնչացնելու համար:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է խոցվում ռազմական օբյեկտ և լսվում թուրք օպերատորի խոսակցությունը:
Եթե տեսանյութն ու ձայնագրությունը համապատասխանում են իրականությանն, ապա սա կարող է լինել ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին Թուրքիայի անմիջական մասնակցությունը հաստատող առաջին ապացույցը։