01-08-2026 / 22:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միրզոյանը՝ «Անադոլու»-ին. ՀՀ կառավարությունը վերահաստատում է քաղաքական կամքը՝ կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները

2022/03/16 11:45
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, գրում է ՀՀ ԱԳՆ-ը:

Հարցազրույցը՝ ստորև.

Հարց․ Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ձեր մասնակցության մասին:

Պատասխան․ Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։

Ավելի ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում և Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:

Ես Անթալիա այցելեցի և մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։

Հարց․ Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը:

Պատասխան․ Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Հարց. Որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար:

Պատասխան․ Մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։

Հարց. Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ պաշտոնական այցեր կլինե՞ն։ Դուք թուրք պաշտոնյաներին Հայաստան այցելելու հրավեր ուղարկե՞լ եք կամ հրավեր ստացե՞լ եք այցելելու Թուրքիա։

Պատասխան․ Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։ Ավելորդ է նշել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա և մենք հասնենք դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։

Հարց. Ի՞նչ կարող եք ասել մեզ կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին:

Պատասխան․ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։

Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն։

Նախորդ Լուրը

Ուկրաինայի կողմից օգտագործվող Bayraktar-ները հնարավոր է կառավարվում են թուրք մասնագետների կողմից (Տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)