28-04-2026 / 05:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դամասկոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

2022/03/17 17:11
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի Խորհրդարան և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Այս համատեքստում դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրարելու վերջինիս քայլերին:

Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:

ՀՀ դեսպանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն: Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բերակամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ ս/թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:

Նախորդ Լուրը

ՌԴ-ն հայ–ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ է արձանագրել. Զախարովա

Հաջորդ Lուրը

Լավրով. Մենք գնահատում ենք Ուկրաինայի հարցում ԱՄԷ-ի հավասարակշռված դիրքորոշումը

Այլ Լուրեր

Ժամանց

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Հայաստան

Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների հնգյակում է

27/04/2026
ԱՄՆ

Փաշինյանը զորակցություն է հայտնել Թրամփին

27/04/2026
Հաջորդ Lուրը

Լավրով. Մենք գնահատում ենք Ուկրաինայի հարցում ԱՄԷ-ի հավասարակշռված դիրքորոշումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)