28-04-2026 / 06:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի գործողությունները միտված են Արցախի լիակատար հայաթափմանն. Արցախի ԱԳՆ

2022/03/25 12:53
Ադրբեջան, Արցախ, Քաղաքականություն

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ,  կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի հետևանքով հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։

Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։

Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկտեղ ասվում է՝ Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին: Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգտվել աշխարհաքաղաքական պատեհ իրավիճակից

Հաջորդ Lուրը

Արցախում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 5 հայ զինծառայող

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Թուրքիա

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

23/04/2026
Հաջորդ Lուրը

Արցախում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 5 հայ զինծառայող

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)