13-06-2025 / 05:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգտվել աշխարհաքաղաքական պատեհ իրավիճակից

2022/03/25 12:14
Ադրբեջան, Արցախ, Տեսակետ, Քաղաքականություն

Պետք է ելակետային ընդունել այն իրողությունը, որ ուկրաինական պատերազմի հետևանքով գլոբալ զարգացումները նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից դիտարկվում են՝ որպես պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ իրենց խնդիրները լուծելու, դիրքերն ավելի ամրապնդելու տեսանկյունից՝ ճիշտ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերի օրինակով։ Այս համատեքստում առանց չափազանցության կանխատեսելի է հատկապես Ադրբեջանի կողմից բոլոր հնարավոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, հումանիտար, հոգեբանական, քարոզչական և այլն առավելագույն ձեռքբերումների միտված նպատակային գործողությունների անընդհատ իրականացման հնարավորությունը։ Որպես օրինակ՝ գյուղ առ գյուղ Արցախի տարածքների օկուպացիայի շարունակությունը, արցախցիներին արտագաղթի մղման նպատակային քայլերը, Հայաստանին բացառապես երկկողմ ձևաչափում հաշտության պայմանագրի դրդման փորձերը և այլն։

Նման իրավիճակում հայկական կողմի համար ստեղծվել է բավականաչափ բարդ իրավիճակ՝ հնարավորինս գրագետ գործելու, սադրանքների չտրվելու, բայց միևնույն ժամանակ Բաքվի նպատակները կանխելու ուղղություններում։ Հետևաբար հանգուցային է այս պայմաններում բացառապես սեփական սահմանափակ ռեսուրսները նպատակային օգտագործելու և բացառապես սեփական հնարավորություններն օբյեկտիվ հաշվարկելու մոտեցմամբ առաջնորդվելը։

Քանի որ՝

1. Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեկնարկից առաջ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի ստորագրմամբ նպատակ ուներ նաև ապահովագրել արցախյան հակամարտության գոտում հնարավոր լարվածության պարագայում սեփական ոչ վճռական վարքը՝ առնվազն քարոզչական հարթությունում հիմնավորելով՝ թե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար դաշնակից երկրներ են, և որ ուղղությամբ էլ ծավալվի նրանց միջև լարվածությունը և ինչ հանգուցալուծում էլ ստանա, մեծ հաշվով Ռուսաստանի շահերը և ազդեցությունը առանձնապես չեն նվազի։

2. Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից, ձգտելու է հնարավորինս թուլացնել Ռուսաստանի դիրքերը այս տարածաշրջանում ևս՝ հիմնականում Թուրքիայի հնարավորությունների կիրառմամբ, ինչպես նաև «Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ կապի» միջոցով խնդիրները կարգավորելուն միտված կոչերի միջոցով։

3. Ադրբեջան-Հայաստան երկկողմ շփման ձևաչափը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ Հայաստանի համար, քանի որ հաղթանակից հետո հղփացած Ալիևի վարչակարգից կառուցողական մոտեցում ակնկալելը պատրանք է, իսկ Բաքվի վերջնական նպատակը Երևանից առավելագույն զիջումներ կորզելն է։

4. Իսկ նման իրավիճակում դիվանագիտական համակողմանի ջանքերից բացի հայկական կողմի համար օրակարգային հարց է բոլոր ճիգերի գերլարման արդյունքում անգամ պատրաստ լինել կանգնեցնել Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի գործողությունները միտված են Արցախի լիակատար հայաթափմանն. Արցախի ԱԳՆ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025
Իրան

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025
Ադրբեջան

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի գործողությունները միտված են Արցախի լիակատար հայաթափմանն. Արցախի ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)