17-09-2026 / 09:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ում կայացել է Լավրովի և Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների հանդիպումը

2022/04/05 13:37
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) կօգնի միավորել արաբական երկրների ջանքերը և դիրքորոշումները ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ԱՊԼ-ի արտգործնախարարներից կազմված պատվիրակության հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հույս ունենք, որ Սիրիան արագորեն կվերադառնա Արաբական պետությունների լիգա»,- ասել է Լավրովը:

Հատկանշական է, որ երկուշաբթի ԱՊԼ-ի՝ արաբական որոշ երկրների արտգործնախարարներից կազմված պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպելու համար: Պատվիրակության կազմում են ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը, ինչպես նաև Հորդանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սուդանի և Ալժիրի արտգործնախարարները:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին իր հերթին հաստատել է արաբական պատվիրակության պատրաստակամությունը՝ միջնորդական ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացին աջակցելու համար:

Նրա խոսքով՝ միջնորդական պատվիրակության նպատակն է հասնել ռազմական գործողությունների հրատապ դադարեցմանը և վստահության մթնոլորտի ամրապնդման համար մի շարք միջոցառումների քննարկմանը։

«Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք արել դադարեցնել էսկալացիան և ընդգծել ենք երկխոսության վրա հիմնված խաղաղ լուծումներին դիմելու անհրաժեշտությունը»,- ասել է Շուքրին:

Հաղորդվել է, որ Մոսկվայի այցից հետո արաբական միջնորդական պատվիրակությունը մեկնելու է Վարշավա՝ հանդիպելու Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Նախորդ Լուրը

Լիբանանի Կենտրոնական բանկը սնանկացել է. Լիբանանի փոխվարչապետ

Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հայաստան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ՝ Իրանի դեմ հետագա քայլերը քննարկելու համար

17/09/2026
Մերձավոր Արևելք

Ռուսաստանը զինտեխնիկա է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմաբազաներ

16/09/2026
Մերձավոր Արևելք

Լիբանանի դատախազը Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով պահանջել է մեղադրանք առաջադրել նախկին նախագահ Միշել Աունին

16/09/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հայաստան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ՝ Իրանի դեմ հետագա քայլերը քննարկելու համար

17/09/2026

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026

Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարին

16/09/2026

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)