05-12-2025 / 08:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան Խաշոկջիի սպանության գործը հանձնել Է Սաուդյան Արաբիային

2022/04/07 17:13
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կասեցնել Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող 26 սաուդցիների դատավարությունը և գործը փոխանցել Սաուդյան Արաբիային։

Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 31-ին թուրք դատախազը կոչ էր արել դատավարությունը փոխանցել Սաուդյան Արաբիայի իշխանություններին։ Իսկ Թուրքիայի արդարադատության նախարարն հայտարարել էր, որ կհաստատի այդ խնդրանքը։

«Մենք որոշեցինք դադարեցնել և գործը հանձնել Սաուդյան Արաբիային», – հայտարարել է Ստամբուլի դատարանը՝ բավարարելով դատախազի խնդրանքը։

Որոշումը կայացվել է՝ չնայած իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումներին, թե գործը Սաուդյան Արաբիային հանձնելը կհանգեցնի սպանության կոծկմանը:

Խաշոկջիի նշանածը՝ թուրք ակադեմիկոս և հետազոտող Հաթիջե Ջենգիզը, հայտարարել է, որ բողոքարկելու է այս որոշումը։

Հիշեցնենք, որ 59-ամյա լրագրողը սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում:

Սաուդյան Արաբիայի դատարանը, հետաքննելով լրագրողի սպանությունը, մեղադրյալներին դատապարտել էր  7-ից 20 տարվա ազատազրկման:

Ուշագրավ է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սպանությունը «կանխամտածված» էր, և որ Խաշողջիի սպանության հրամանը ստացվել է Սաուդյան Արաբիայի կառավարության «բարձրագույն մակարդակներից»:

Տեղեկացնենք, որ առաջիկայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Սաուդյան Արաբիա: Թուրք վերլուծաբանների խոսքով՝ Էրդողանը նման կերպ փորձելու է ներդրումներ բերել Թուրքիա: Նրանց կարծիքով՝ հենց սրանով է պայմանավորված Խաշոկջիի սպանության հետաքննության գործում Թուրքիայի նման ժեստը:

Նախորդ Լուրը

Ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման համար. Փաշինյան

Հաջորդ Lուրը

ՀՅԴ-ն Լիբանանի խորհրդարանական ընտրություններում ներկայացված կլինի երեք ընտրատեղամասերում

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՅԴ-ն Լիբանանի խորհրդարանական ընտրություններում ներկայացված կլինի երեք ընտրատեղամասերում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)