21-06-2026 / 16:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք պատգամավոր. «Հայկական հարցը չլուծած Թուրքիան չի կարող դառնալ դեմոկրատական երկիր»

2022/04/22 16:33
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Ինչպես Հայաստանի հարցում, այնպես էլ տարբեր ինքնությունների հետ կապված հարցերում, թուրքական պետությունը շփոթված է և, ցավոք, չի կարողանում խնդիրների լուծման համար ուժեղ կամք դրսևորել: Եթե Թուրքիան «մեծ պետություն» է, ինչպես ինքն է պնդում, ապա նա պետք է անի առաջին քայլը։ 

Նման կարծիք է հայտնել Թուրքիայի խորհդարանում ներկայացված քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի պատգամավոր Էրոլ Քաթըրջըօղլուն Ermenihaber.am-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:

Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

– Չեմ կարծում, որ մեծ պահանջարկ կա, որովհետև, ինչպես գիտեք, քաղաքական և տնտեսական հարաբերությունները, որոնք Թուրքիան վերջերս հաստատել է Ադրբեջանի հետ, ԱԶԿ-ի կոալիցիան թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության հետ, և այն փաստը, որ այս կառավարությունը որոշիչ վերահսկողություն ունի թուրքական լրատվամիջոցների վրա, խանգարում են այս խնդրին և խոչընդոտում են հասարակության մեջ համապատասխան դրական ընկալման ձևավորմանը։

Սակայն ձեր հարցին կարող եմ պատասխանել այսպես. Հայկական հարցում, ինչպես և քրդական հարցում, աստիճանաբար նվազում է պետության կողմից ազգայնականության քարոզի միջոցով ստեղծված ընկալումների համոզիչ լինելը։ Որքան Թուրքիան ժողովրդավար դառնա, այդ հարցերի լուծումն այնքան ավելի հեշտ կդառնա։

– Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը: Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ նշանակություն և կարևորություն ունեն Ձեզ համար Հայաստանի հետ հարաբերությունները:

– Չեմ հավատում, որ մոտ ապագայում կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ երկու կողմերն էլ կարող են խոսել ցեղասպանության խնդրի մասին։ Այս առումով ջանքերը պիտի հիմնականում ուղղված լինեն ավելի համեստ հարցերի շուրջ հաստատվելիք հարաբերությունների վրա։ Որպես տնտեսագետ՝ կարծում եմ, որ այս ճանապարհով առաջ շարժվելու համար օրակարգում տնտեսական հարաբերություններին տեղ տալը շատ ձեռնտու կլինի։ Որովհետև երկու երկրների ժողովուրդներին, որոնք մշակութային առումով շատ հեռու չեն միմյանցից, պետք է խրախուսել միասին բիզնես անել, որպեսզի այլ թեմաներ քննարկվեն։

Հարցազրույցն առավել մանրամասն՝ այստեղ:

Նախորդ Լուրը

Էրդողանը կայցելի Իրան

Հաջորդ Lուրը

Դամասկոսը ապատեղեկատվություն է համարել Անկարայի հետ հնարավոր համագործակցության մասին լուրերը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026
Անվտանգություն

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

19/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Իրանի հետ գործարքից դժգոհող Իսրայելի պաշտոնյաներին

19/06/2026
Հաջորդ Lուրը

Դամասկոսը ապատեղեկատվություն է համարել Անկարայի հետ հնարավոր համագործակցության մասին լուրերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

19/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

19/06/2026

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Իրանի հետ գործարքից դժգոհող Իսրայելի պաշտոնյաներին

19/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)