30-12-2025 / 20:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր հակաիրանական քաղաքականությունը. իրանական կայք

2022/04/26 12:30
Ադրբեջան, Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Իրանական Irdiplomacy վերլուծական կայքը Ադրբեջանի և Թուրքիայի հակաիրանական քաղաքականության վերաբերյալ հարցազրույց է անցկացրել Եվրասիայի հարցերով փորձագետ Շուաիբ Բահմանի հետ:

Պատասխանելով Շուշիում «համայն աշխարհի ադրբեջանցիների համաժողով»-ի և այդ միջոցառմանը հակաիրանական տարրերի մասնակցության վերաբերյալ հարցին՝ Բահմանը շեշտել է, որ եթե իրադարձություններն ուսումնասիրվեն ժամանակային կտրվածքով, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր հակաիրանական քաղաքականությունը:

Նա շեշտել է, որ այդ գործընթացը սկսվում է իրանական մշակույթի ու լեզվի հետ հակադրությունից և հասնում մինչև պատմության խեղաթյուրում ու արտաքին քաղաքականությունում հակաիրանական գծի ներառում:

«Այդ ստորացուցիչ, վիրավորական և հակաիրանական մոտեցումը Ադրբեջանում վերջին տարիներին ավելի է ամրապնդվել»,-ընդգծել է Բահմանը:

Փորձագետն ընդգծել է, որ Բաքվի հակաիրանական քաղաքականությունը ոչ թե տակտիկական քայլ է, այլ ռազմավարական գործընթաց, որը միայն Ադրբեջանով չի սահմանափակվում: Նրա խոսքով՝ անգամ Ադրբեջանը չի կարող այդ գործընթացն ընդհատել, քանի որ ամեն ինչ նախօրոք ծրագրավորված է:

Բահմանը շեշտել է, որ այդ գործընթացին ներգրավված են Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը:

Բահմանն ընդգծել է, որ բազմիցս նախազգուշացվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գրավված տարածքները հակաիրանական և Իրանի անվտանգությանը սպառնացող գործողությունների հարթակ են դառնալու:

Նա հավելել է, որ խոսքը միայն «ադրբեջանցիների համագումարի» մասին չէ, այլ նաև նրա, որ պատերազմից հետո  Ադրբեջանի կողմից գրավված տարածքները Իրանի դեմ լրտեսական, ահաբեկչական գործողությունների համար իսրայելական հենակետի են վերածվել:

«Միաժամանակ պանթյուքերն ու անջատողական հոսանքները ևս իրենց գործունեության համար Իրանի սահմանների մոտ անվտանգ տեղ են գտել»,- ընդգծել է Բահմանը:

Փորձագետը շեշտել է, որ եթե ՌԴ-ն չկարողանա հեշտությամբ դուրս գալ ուկրաինական պատերազմից, ապա Հարավային Կովկասի նկատմամբ նրա ուշադրությունը նվազելու է, ինչն Ադրբեջանի ու Թուրքիայի համար բացառիկ հնարավորություն է ստեղծելու Ղարաբաղում իրենց ծրագրերը, մասնավորապես՝ ՀՀ տարածքով միջանցքի ստեղծումն իրագործելու համար:

Բահմանը համոզմունք է հայտնել, որ պանթյուրքիստական հոսանքները Իրանի տարածքային ամբողջականությանը լուրջ սպառնալիք չեն կարող համարվել, քանի որ ոչ մեծ գործողություն ձեռնարկելու կարողություն ունեն, ոչ էլ Իրանի ներսում հասարակական լայն աջակցություն:

Միաժամանակ նա շեշտել է, որ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում այդ հոսանքներին և պաշտոնական համաժողովների հրավիրում, պետք է արժանանա Իրանի քննադատությանը, քանի որ դա բարիդրացիականության դրսևորում չէ և Իրանի անվտանգությանն  է առնչվում:

Նախորդ Լուրը

Բեյրութում հազարավոր հայեր պահանջատիրության երթ են անցկացրել Հայոց ցեղասպանության հիշատակին

Հաջորդ Lուրը

Իրանական Press TV-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակին

Այլ Լուրեր

Իրան

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025
Հայաստան

2026–ին կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Կոպիրկինի ամանորյա ուղերձը

30/12/2025
Հայաստան

Վլադիմիր Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին

30/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանական Press TV-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025

Արման Ծառուկյան․ «Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում»

30/12/2025

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)