Իրաքի վարչապետի լիազորությունները կատարող Մուստաֆա Կազեմին վերահաստատել է տարածաշրջանում և արաբական աշխարհում համատեղ գործելու Բաղդադի հանձնառությունը՝ ի շահ տարածաշրջանի բարօրության:
Այս մասին Կազեմին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բըն Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Զրուցակիցները միմյանց շնորհավորել են իսլամական Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ:
Իր հերթին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցության հեռանկարները բոլոր ոլորտներում: