23-10-2026 / 21:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը դժգոհել է Թուրքիայի վարած ջրային քաղաքականությունից

2022/05/10 10:41
Թուրքիա, Իրան, Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հաստատել է, որ պաշտոնական Թեհրանի համար անընդունելի է, որ հարևան երկիրը ջրամաբարաշինության ոլորտում այնպիսի քայլեր ձեռնարկի, որ Իրանի ժողովրդի ու տարածաշրջանի համար խնդիրներ ստեղծի:

Այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանը հայտարարել է խորհրդարանի բաց նիստի ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչու Իրանը պաշտոնապես չի բողոքում Թուրքիայի կողմից Եփրատ, Տիգրիս և Արաքս գետերի վրա ջրամաբարների կառուցման քաղաքականության դեմ:

«Ես այս հարցը նախորդ ամիսներին առնվազն երեք անգամ քննարկել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումների ու հեռախոսազրույցի ժամանակ և կոչ եմ արել ուշադրություն դարձնել հարևանության սկզբունքներին և քայլեր ձեռնարկել Արաքս գետի վրա ջրամբարների կառուցման ուղղությամբ»,- ավելացրել է Աբդոլլահիանը:

Նա նշել է, որ Թուրքիան 1997թ. Նյույորքյան կոնվենցիայի անդամ չէ, հակառակ դեպքում կկարողային հարցը միջազգային մեխանիզմներով լուծել:

Նշենք, որ այս խնդիրը բարձրաձայնել են նաև Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջավադ Մոնթազերին Իրանի էներգետիկայի նախարարին ուղղված նամակում հանձարարել է լրջորեն հետամուտ լինել Արաքսի գետի ջրային ռեսուրսների նկատմամբ Իրանի իրավունքների պահպանմանը:

«Թուրքիայի կողմից Արաքս սահմանային գետի վրա մի քանի ամբարտակների և սահմանի զրոյական կետում պարսպի կառուցումը նվազեցրել է գետի հոսքը և փակել տարածաշրջանի բոլոր ջրային ուղիներն ու անցումները, և արևմտյան ու հարավային շրջաններից փոշու տարածման պատճառ դարձել»,- նշվել է նամակում:

Նախորդ Լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

Հաջորդ Lուրը

Ասադն աշխատանքային այց է կատարել Իրան

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Միջազգային

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել Ուկրաինայի պահանջած լրացուցիչ 70 մլրդ եվրոյի երկու երրորդը

23/10/2026
Հաջորդ Lուրը

Ասադն աշխատանքային այց է կատարել Իրան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)