Իսրայելի արբանյակային «ImageSat International» (ISI) ընկերությունը լուսանկարներ է հրապարակել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են իսրայելական զինված ուժերը ամբողջությամբ ոչնչացրել Սիրիայի Մայսաֆ շրջանում գտնվող մի ստորգետնյա կառույց:
ImageSat International-ը հայտնել է, որ ավիահարվածների թիրախ է դարձել ստորգետնյա օբյեկտը:
«Կառույցներն օգտագործվել են որպես մուտք՝ ստորգետնյա թունելների համար։ Այդ կառույցներն ամբողջությամբ ոչնչացվել են»,- հայտարարել է ընկերությունը։
Տեղանքը թիրախավորվել էր 2018 թվականի սեպտեմբերին, սակայն համաձայն ISI-ի լուսանկարների՝ վերակառուցվել է:
Նշենք, որ Մարդու իրավունքների սիրիական դիտարան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իսրայելի ԶՈՒ-ն ավիահարվածներ են հասցրել Համայի նահանգը՝ թիրախավորելով Մայսաֆ շրջանը և Ալ-Սուեյդա շրջանի հարակից տարածքները: Մահացել են 6 զինվորականներ: