04-12-2025 / 20:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

2022/05/19 12:30
Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Քաղաքականություն

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին զուգահեռ, անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան նոր կապուղիների կառուցման հարցին Ղասեմին հայտարարել է.

«Երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների ընթացքում լավ հուշագրեր են ստորագրվել, և մենք պատրաստ ենք ստորագրել Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Զանգեզուրի միջանցքի նախագիծը»:

Վերոնշյալը խոսքային մակարդակում վերլուծելով՝ կարելի է փաստել, որ թուրք-ադրբեջանական հետպատերազմյան խոսույթում արձանագրված նպատակային շեշտադրումների արդյունքում Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովող ցանկացած նոր ճանապարհ, որը կապվելու է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Բաքվի կողմից կառուցվող կապուղիներին, ընկալվում է որպես «Զանգեզուրի միջանցք»՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքով կանցնի և ինչ իրավական կարգավիճակ կունենա։

Նշվածը, իհարկե, բնավ չի նշանակում, թե հենց Հայաստանի Սյունիքի մարզով հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալու խնդիրը դուրս է մղվել թուրք-ադրբեջանական օրակարգից։ Ավելին, ակնհայտ է, որ հատկապես Հայաստանի հետ երկու երկրերի կողմից «հարաբերությունների կարգավորման» գործընթացների առկայության պայմաններում, նաև միջազգային ճնշումների ներքո տվյալ շրջափուլում այս թեման առավելապես առաջ է մղում Թուրքիան։

Իսկ Ադրբեջանն առայժմ զբաղեցրել է առավել չափավոր դիրքավորում։ Պատճառը պարզ է՝ Հայաստանին բացառապես սեփական օրակարգով խաղաղության գործընթացի մեջ ներքաշելն է և ուկրաինական ճգնաժամին համընթաց տարածաշրջանում սեփական շահերի նշաձողը տատանելը։

Այնուամենայնիվ, միանաշանակ է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում ինչ իրավական կարգավորմամբ ճանապարհ էլ Հայաստանից տրամադրվի(եթե այդ գործընթացը կյանքի կոչվի) Ադրբեջան-Նախիջևան կապի համար, թուրք-ադրբեջանական, գուցե նաև միջազգային խոսույթում բնորոշվելու է «Զանգեզուրի միջանցք» եզրով։ Ադրբեջանականում՝ առավելապես հաղթանակած առաջնորդի նոր հաղթական ձեռքբերումը շեշտադրելու նպատակով։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Կայացել է Ղարիբաշվիլի-Ստոլտենբերգ հանդիպումը

Հաջորդ Lուրը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված. դեսպան Թրեյսիին հարցազրույց է տվել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված. դեսպան Թրեյսիին հարցազրույց է տվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)