25-04-2026 / 18:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ պաշտոնյաները ժամանել են Ռիյադ՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունները խթանող համաձայնագրի ստորագրման համար

2022/05/26 17:23
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ գաղտնի ժամանել են Սաուդյան Արաբիա բանակցություններ վարելու համաձայնագրի շուրջ, որը խթանելու է Վաշինգտոնի և Ռիյադի  հարաբերությունները՝ միևնույն ժամանակ թագավորությանը մերձեցնելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Axios պարբերականը մանրամասնել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելք բաժնի համակարգող Բրեթ Մըքգարքը և պետդեպարտամենտի էներգետիկայի բանագնաց Ամոս Հոխշտեյնը ժամանել են Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Axios-ի  տեղեկացմամբ՝ Բայդենի վարչակարգը որպես միջնորդ է հանդես գալիս ավարտին հասնցելու Եգիպտոսից Սաուդյան Արաբիային Տիրան և Սանաֆիր կղզիների հանձնումը:

2017 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին վավերացրել է կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելու պայմանագիրը։ Այս գործարքը Եգիպտոսում բողոքի ցույցերի առերեսվեց և  այդպես էլ ավարտին չհասցվեց:

Axios-ը գրում է, որ Կարմիր ծովի երկու կղզիները կարևոր տեղ են զբաղեցնում 1979 թվականին ստորագրված իսրայելա-եգիպտական խաղաղության համաձայնագրում, որը Իսրայելի քաղաքացիական և ռազմական նավերին անվտանգ անցում է խոստանում Տիրանի նեղուցների նեղ ջրային ուղիներով:

Որպես 1979 թվականի գործարքի մաս՝ Եգիպտոսը համաձայնել էր ապառազմականացնել կղզիները և թույլատրել ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ դիտորդների ներկայությունը՝ դրանք պարեկելու համար: Դրանց հանձնումը Սաուդյան Արաբիային, հետևաբար, պահանջում է Իսրայելի որոշակի մասնակցություն:

Նշենք, որ Տիրանի նեղուցները Իսրայելի միակ ջրային ճանապարհն են Էյլաթից դեպի բաց ծով, որը թույլ է տալիս նավարկել դեպի Աֆրիկա և Ասիա և հակառակ ուղղությամբ՝ առանց Սուեզի ջրանցքով անցնելու:

ԱՄՆ-ը կարծում է, որ կղզիների վերաբերյալ համաձայնագիրը կարող է նաև վստահություն ստեղծել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև, որն անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորմանն ուղղված ավելի հեռուն գնացող քայլերի համար:

Նախորդ Լուրը

Գարեգին Բ-ն վավերացրեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

Հաջորդ Lուրը

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում ՀՀ դեսպանի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Իրան

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով տարանցման վճարներից

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Հաջորդ Lուրը

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում ՀՀ դեսպանի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)