04-02-2026 / 01:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները․ԱԳ նախարար

2022/06/17 17:32
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող հարցերին։

«Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Միրզոյանը՝ ամփոփելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչիի հետ հանդիպման արդյունքները։

ԱԳ նախարարը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։

« Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։

Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումը անընդունելի է։ Նույնկերպ անընդունելի է նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը։ Կարծում ենք, որ այս հումանիտար և մարդու իրավունքների վերաբերող հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, մարդու իրավունքների հանձնակատարի նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- եզրափակեց Միրզոյանը։

Նախորդ Լուրը

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության աճող մարտահրավերներին և սպառնալիքներին

Հաջորդ Lուրը

Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)