Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Տեղեկությունը փոխանցում է irna լրատվական գործակալությունը:
Հանդիպմանն Աբդոլլահիանն ընդգծել է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման, ռազմական գործողությունից խուսափելու անհրաժեշտությունն ու Սիրիայում Թուրքիայի անվտանգային մտահոգությունները նվազեցնելու նպատակով երկխոսությանը նպաստելու Իրանի պատրաստակամությունը:
Նա նաև նշել է, որ տարածաշրջանում ու Իրանի հարևան երկրներում Իսրայելի գործողությունները անկայունություն ստեղծելու նպատակ են հետապնդում: