30-07-2026 / 15:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թավրիզը՝ վեճի առարկա Ադրբեջանում Իրանի ու Իսրայելի դեսպանների միջև

2022/07/26 15:54
Ադրբեջան, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ադրբեջանում Իրանի և Իսրայելի դեսպանները սոցցանցերում լեզվակռվի մեջ են մտել Թավրիզի պատճառով, որն իսրայելցի դեսպանը որպես ադրբեջանական պատմական ու մշակութային քաղաք է ներկայացրել, ինչը, բնականաբար, իրանցի դեսպանին դուր չի եկել, գրում է Ազատություն ռադոկայանը:

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Ադրեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը Թվիթերում գրել է, որ Թավրիզի մասին գիրք է նվեր ստացել, ու նշել է. – «Ես շատ բան իմացա Թավրիզում Ադրբեջանի պատմության և մշակույթի մասին մի հրաշալի գրքից, որն ինձ վերջերս նվիրել են»։

Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին զայրացած պատասխանել է նրա գրառմանը. – «Ի գիտություն այդ արկածախնդիր տղայի՝ Իրանի մեր սիրելի Թավրիզը հայտնի է որպես Իրանի հպարտ պատմության առաջինների հողը։ Դատելով ամեն ինչից՝ այդ առաջին չար սիոնիստին թաղելու է Թավրիզի նախանձախնդիր ժողովուրդը։ Երբեք մի հատեք մեր կարմիր գծերը»:

Ադրբեջանցիները սոցցանցերում աջակցում են Իսրայելի դեսպանին, գովազդում նրա նշած գիրքը, կոչ անում գնել այն։

Ըստ «Թուրան» գործակալության՝ երեկ հայտնի է դարձել, որ Իրանի դեսպանը մեկնել է Թեհրան և հանդիպել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Դեսպանին հանձնարարվել է հետագայում ևա ամրապանդել կապերն Ադրբեջանի հետ։

Իրանական Tehran Times-ը, անդրադառնելով Թավրիզի համար Իրանի ու Իսրայելի դեսպանների «թվիթերյան պատերազմին», գրել է, որ անցած տարի Իրանն ու Ադրբեջանը մի շարք լուրջ մարտահրավերներ հաղթահարեցին, որոնք առաջացել էին մամուլի շահարկումների պատճառով։ Այդ շահարկումները թյուրըմբռնումներ էին առաջացրել Թեհրանի և Բաքվի պաշտոնյաների միջև։ Հիմա, երբ թյուրիմացություններն ավարտվել են, երկու մայրաքաղաքներն ավելի ամուր հարաբերություններ ունեն։ Այնուհանդերձ, իսրայելցիներին դժվար է մարսել այդ իրողությունը, և նրանք փորձում են ուժեղացնել անջատողական ադրբեջանցիների փոքրաթիվ ձայները երկու երկրներում, գրել է Tehran Times-ը՝ հավելելով. – «Ավելորդ է ասել, որ այդ ջանքերն ապարդյուն են»։

Ադրբեջանական աղբյուրների գնահատմամբ՝ Իրանում մոտավորապես 30 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ են ապրում:

Թավրիզը գտնվում է Նախիջևանից հարավ՝ մոտավորապես 140 կիլոմետրի վրա։

Նախորդ Լուրը

«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան

Հաջորդ Lուրը

Մենք պատրաստ ենք հարվածել Իրանին՝ նրա միջուկային ծրագիրը զսպելու համար. Իսրայելի ՊՆ ղեկավար

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Ուկրաինայում պատերազմն արմատապես փոխել է ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականությունը

30/07/2026
Իրան

1500 իրանցի կալանավոր հացադուլ է հայտարարել

30/07/2026
Թուրքիա

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

30/07/2026
Հաջորդ Lուրը

Մենք պատրաստ ենք հարվածել Իրանին՝ նրա միջուկային ծրագիրը զսպելու համար. Իսրայելի ՊՆ ղեկավար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինայում պատերազմն արմատապես փոխել է ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականությունը

30/07/2026

1500 իրանցի կալանավոր հացադուլ է հայտարարել

30/07/2026

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

30/07/2026

Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային համագործակցության ընդլայնումը

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)