30-07-2026 / 11:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շաբաթը տարածաշրջանում

2022/07/29 21:25
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, Կարմիր շուկայի ուղղությամբ։ Կարմիր շուկայում  հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է բնակչի առանձնատունը:

ԱՄՆ-ն վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս: 

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:

Իրաքում հրթիռակոծվել են թուրքական ռազմաբազաները: Բացի այդ՝ թիրախավորվել է նաև Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը: Իսկ իրաքյան շիայական «Սարայա Աբաբիլ» ռազմական կազմավորումը ստանձնել է թուրքական ռազմաբազաների նկատմամբ իրականացված հարձակման պատասխանատվությունը:

Իրաքի ԶՈՒ ԳՇ պետն էլ մանրամասնել է, որ երկրում թուրքական 5 ռազմաբազա կա՝ ավելի քան 4000 մարտիկներով:

Թվիթերյան վիճաբանություն է բռնկվել Ադրբեջանում Իսրայելի և Իրանի դեսպանների միջև: Պատճառը Թավրիզ քաղաքը ադրբեջանական մշակութային քաղաք ներկայացնելու Իսրայելի դեսպանի սադրիչ գրառումն էր:

Իսկ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ թագավորության օդային տարածքի բացումը իսրայելական ավիափոխադրողների համար երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ չէ: Մինչդեռ իսրայելական ԶԼՄ-ներում տարածվում էր այն տեղեկությունը, թե այդ որոշումը հարաբերությունների կարգավորման սկիզբն է:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Պակիստանի դեսպան Սալման Աթարին։ Վերջինս կաթողիկոսին հրավիրել է այցելել Պակիստան:

Իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Իրանին հարված հասցնել:

Նախորդ Լուրը

Թուրքիայի ջրային քաղաքականությունն ազդում է պարենային անվտանգության վրա

Հաջորդ Lուրը

ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը

Այլ Լուրեր

ԱՄՆ

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026
ԱՄՆ

Նեթանյահուն Թրամփի հետ Իրանի դեմ ճնշումների ավելացման տարբերակներ է քննարկել

30/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի հարավին

30/07/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026

Բաքվում հնչել է ՀՀ օրհներգը. Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն

30/07/2026

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

30/07/2026

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)