19-11-2025 / 20:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական սադրանքների գլոբալ նպատակները. փորձագետ

2022/08/04 13:23
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Վերջին օրերին արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական էսկալացիան, բացի բուն Արցախում Բաքվի հետապնդած խնդիրները լուծելու նպատակներից (սողացող օկուպացիա-դիրքային բարելավում, ՊԲ ցրում, զինաթափում, հայաթափման վերջնարդյունքի նպատակով անվտանգության մարտահրավերի հերթական շեշտադրում, ՌԴ խաղաղապահ առաքելության վարկաբեկում կամ ՌԴ հետ քաղաքական առևտրի հերթական հերթափուլի խթանում), ուղղակիորեն միտված է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնող «միջանցքի»(«Զանգեզուրի նախագիծ») խնդրի զարգացմանը։ Այս համատեքստում, հարկ է ընդգծել լարվածության ժամանակահատվածի և աշխարհագրական տեղանքի ընտրությունը (Բերձոր՝ Լաչինի միջանցքի հեռանկարի ակնարկով)՝ օգոստոսի 5-ին Ռուսաստանում կայանալիք Պուտին-Էրդողան բանակցություններին ընդառաջ։ Բացի նշվածից՝ մեկ այլ սկզբունքային արձանագրում։ Երբ թուրքական կողմը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման առնչությամբ մշտապես ընդգծում է գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու մասին, սա նշանակում է, որ Բաքուն էլ նաև Երևանի և առհասարակ տարածաշրջանի հետ կապված իր քաղաքականությունն է համակարգում Անկարայի հետ. Այսինքն հերթական անգամ ապացուցուցված կերպով գործ ունենք Թուրքիա-Ադրբեջան միասնական օրակարգի հետ, որի ամենակնճռոտ խնդիրներից մեկը «միջանցքի» հարցն է։

Նման եզրահանգման համար որպես փաստական հիմքեր կարելի է դիտարկել հետևյալ իրողությունները.

1.Ակնհայտ է, որ Աստանայի ձևաչափի շրջանակում Թեհրանում տեղի ունեցած Իրան-Թուրքիա-Ռուսաստան վերջին հանդիպումների ընթացքում ինչպես սիրիական հակամարտության, այնպես էլ «Զանգեզուրի նախագծի» հետ կապված արձանագրվեցին կողմերի դիրքորոշումների բացահայտ իրարամերժություն, որն առավել ընդգծվեց Իրանի կողմից։ Եվ ներկայում Ռուսաստանի հետ բանակցություններում թուրքական կողմը ծրագրում է «առանձին սակարկությունների» արդյունքում ստանալ որոշակի թյուրքամետ լուծումների հնարավորություն։

2. Չնայած Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան բանակցությունների հռչակված օրակարգում ներառված են ուկրաինական և սիրիական հակամարտությունները, այնուամենայնիվ անհնար է, որ «տարածաշրջանային խնդիրներ» ձևակերպման ներքո շրջանցվի հայ-ադրբեջանական թեմատիկան՝ հատկապես վերջին սրացումներից հետո, երբ և՛ Ռուսաստանը՛, և՛ Թուրքիան ունեն հստակ իրավական գործառույթներ ընդհանուր մշտադիտարկման կենտրոնի ձևաչափում արցախյան հակամարտության գոտում իրավիճակը վերահսկելու նպատակով։ Հարկ է նշել, որ առնվազն թուրքական տեղեկատվավերլուծական դաշտում նպատակաուղղված կերպով նախապատրաստվում է նման զարգացումը։

3. Նաև վերոնշյալի համատեքստում պատահական չեն նախ օգոստոսի 3-ին իրանական թելեգրամ-ալիքներով տարածված տեղեկատվությունը՝ Իրան-Հայաստան սահման զինտեխնիկա տեղափոխելու մասին, ինչպես նաև՝ օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանի կողմից Ադրբեջան-Նախիջևան կապի տրամադրման պատրաստակամության մասին միաժամանակ մի քանի սահմանակետից՝ «միջանցքային» տրամաբանության բացառմամբ։ Այս իրողությունները կարելի է դիտարկել նաև որպես բացահայտ ուղերձ՝ Սոչիի բանակցություններին ընդառաջ, ինչպես նաև օգոստոսի 2-ին տեղի ունեցած Ռուսատան-Հայաստան և Ռուսաստան-Ադրբեջան բարձր մակարդակի հեռախոսազրույցների հավանական բովանդակության տեսանկյունից։

4. Ադրբեջանը և Թուրքիան նպատակաուղղված կերպով իրականացնում են «Զանգեզուրի միջանցքի» լեգալացման գործընթաց, որի նպատակը միջազգային փաստաթղթերում առայժմ ընդամենը ռազմավարական-քաղաքական նպատակների տիրույթում գտնվող նշված կապուղու վերաբերյալ միջազգային փաստաթղթերում ամրագրումն է։ Այդ մասին հայտարարվում է հատկապես Ադրբեջանի իշխանական վերնախավի գրեթե բոլոր միջազգային հանդիպումներում, իսկ ամենավերջին վավերագրումը տեղի ունեցավ «Տաշքենդի հռչակագրում»՝ Ուզբեկստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակում։

Վերոնշյալի համատեքստում Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված բարդագույն իրավիճակը, ըստ էության, դսրևորում է կանխատեսելի խորացում։ Նման պայմաններում չափազանց կարևոր է ռազմական-անվտանգային տեսանկյունից զգոնությունն ու աչալրջությունը՝ ադրբեջանական շարունակական սադրանքներին հնարավորինս հաջող և անկորուստ դիմագրավելու տեսանկյունից, ինչպես նաև՝ դիվանագիտատական հարթակում ջանքերի բազմապատկում՝ առավելագույն միջազգային համախոհության, ՉԱՓԵԼԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ հասնելու համար։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Վիեննա

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը. Միրզոյան

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը. Միրզոյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)