Լիբանանը, Թուրքիան և Հայաստանը աշխարհի ամենազայրացած երկրների եռյակում են (երբ առօրյա կյանքում բնակիչների մոտ զգացմունքներից գերակշռում է վրդովմունքը և զայրույթը):
Ամերիկյան Gallup ընկերությունն աշխարհի 100 երկրների բնակիչների շրջանում հարցումներ է իրականացրել՝ դիտարկելով 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածը: Տեղեկությունը փոխանցում է Al Arabiya-ն:
Gallup-ի հարցումներին համապատասխան՝ Լիբանանը գնահատվել է աշխարհի ամենազայրացած երկիրը՝ երկրում տիրող կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի և COVID-19 համաճարակի պատճառով:
Թուրքիան երկրորդ տեղում է (հարցվածների 48%), որտեղ զայրույթը շատացել է բարձր գնաճի պատճառով, որն էլ վատթարացել Ուկրաինայի պատերազմից հետո:
Իսկ երրորդ տեղում Հայաստանն է՝ (հարցվածների 46%) պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ունեցած քաղաքական լարվածությամբ։