Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության վրա՝ 4 ուղղություններով, հետագայում 2-3 ուղղություն էլ ավելացել է: Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների: Բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և սուտ է և ընդհանրապես չի համատասխանում իրականությանը»,- ասաց Փաշինյանը: