24-06-2026 / 22:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին. «Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա»

2022/09/14 09:57
Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»:

Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության ապահովմամբ, մի քանի անգամ առաջարկել է աշխատել միասին, դեէսկալացնել իրավիճակը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա խախտել հրադադարը: Բայց այն, ինչ Ադրբեջանն անում է, միանագամայն հակառակն է: 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ավելի վաղ` 2021-ի նոյեմբերին  համաձայնության էին եկել՝ սահմանին անվտանգության ապահովման առումով: Բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռնարկել այդ անվտանգության ապահովման միջոցառումները:

«Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը: 

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Նախորդ Լուրը

ՀԱՊԿ-ն առաքելություն կուղարկի Հայաստան

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը հրապարակել է մարդկային կորուստները

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026
Հայաստան

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

24/06/2026
Կարևոր

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կընտրի ԵԱՏՄ-ն

24/06/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը հրապարակել է մարդկային կորուստները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Անոմալ շոգի պատճառով այցելուների համար փակվել է Էյֆելյան աշտարակը

24/06/2026

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026

Լեհ պատգամավորը կոչ է արել երկրից վտարել բոլոր ուկրաինացիներին

24/06/2026

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

24/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)