Ադրբեջանը՝ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ օգտվում և օգտվելու է փոփոխվող աշխարհակարգի իրողությունից և իր հերթին փորձելու է առավելագույնս լուծել սեփական խնդիրները՝ առանց նվազագույն զիջումների: Նման համոզմունք է հայտնել արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
«Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխնիզմ կա, որոնց խորացող ճաքերն ուղղակիորեն նպաստում են թուրք-ադրբեջանական գործելաոճի խորացմանը.
1. Հայաստանի շարունակաբար ջլատվող ինքնապաշտպանական ներուժը,
2.Նախկին ազդեցությունն անընդհատ կորցնող միջազգային իրավական և տարածաշրջանային զսպող ռազմաքաղաքական մեխանիզմները»,- ֆեյսբուքի իր էջում գրել է արևելագետը:
Պետրոսյանի խոսքով՝ նման իրողությունների պայմաններում ալիևյան հավակնոտ թշնամական վարչակարգը հայկական կողմերից և միջազգային գործընկերներից փորձելու է ստանալ առավելագույնը, որքան հնարավոր է։
«Ասել է թե՝ չի կանգնելու, մինչև երկաթե բռունցքով չկանգնենցնենք/նեն։ Մինչդեռ, ավաղ, շարունակվող և դեռ տևական աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում նման «բռունցնքերի» համաձևման հնարավորությունն առայժմ չի նշմարվում…»,- եզրափակել է Պետրոսյանը: