27-11-2025 / 12:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանն արձագանքել է Էրդողանի մեղադրանքներին

2020/02/13 10:21
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ռուսաստանը պատասխանել է Սիրիայում խաղաղ բնակչության դեմ հարձակումների վերաբերյալ Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի ՊԵսկովը հայտարարել է, որ սիրիացի զինվորականները հարվածներ են հասցնում ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ահաբեկիչներին։

ՌԴ արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման պատճառը Թուրքիայի կողմից նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական անտեսումն է։

Խոսքը մասնավորապես 2018թ․ սեպտեմբերի 18-ին Սոչիում կնքված ռուս –թուրքական հուշագրով ստանձնած պարտավորությունների խախտման մասին է։ Միևնույն ժամանակ, ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել  է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և հակված է շարունակել համագործակցությունը։

«Ներկա պայմաններում մեր գլխավոր խնդիրն ենք համարում աշխարհում բռնության մակարդակի նվազեցումը, լարվածության նվազեցման (դեէսկալացիայի) գոտու ներսում և դրսում գտնվող երաշխավոր երկրների զինծառայողների անվտանգության ապահովումը, ինչպես նաև՝ չմտածված ուժային գործողությունների արդյունքում զինված կոնֆլիկտների բռնկման կանխարգելումը», – նշել է Զախարովան։

Հավելենք, որ Սիրիայի արտգործնախարարությունը ևս իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերի դեմ հարձակվելու սպառնալիքների հեղինակը՝ Էրդողանը, «կտրված է իրականությունից»։ Դիվանագետները կարծիք են հայտնել, որ Էրդողանը աջակցում, զինում ու մարզում է ահաբեկիչներին, իսկ հետո հանդես գալիս «դատարկ հայտարարություններով»։ Սիրիայի ԱԳՆ-ն անօրինական է համարել Թուրքիայի ներկայությունը սիրիական հողերում։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Թուրքիայի մեջլիսում ելույթ ունեցած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին՝ սիրիական Իդլիբում խաղաղ բնակչության դեմ զինված հարձակումների մեջ և սպառնացել ամենուր հետապնդել ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարել կառավարական ուժերի դեմ։

Նախորդ Լուրը

Բաքվի քաղաքապետարանը չի թույլատրել պատգամավորների թեկնածուների հանրահավաքը

Հաջորդ Lուրը

Իրանում պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի իսլամական գործիչներին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ի՞նչն է խանգարում Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը․ Jpost

27/11/2025
Ադրբեջան

Թուրքիայում հույս ունեն, որ հնարավորինս շուտ կստորագրվի Երևան-Բաքու խաղաղության պայմանագիրը

27/11/2025
Վրաստան

Վրաստանի ընդլայնման վերաբերյալ «գործը», ամենայն հավանականությամբ, կփակվի. Գերմանիայի դեսպան

27/11/2025
Հաջորդ Lուրը

Իրանում պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի իսլամական գործիչներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչն է խանգարում Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը․ Jpost

27/11/2025

Թուրքիայում հույս ունեն, որ հնարավորինս շուտ կստորագրվի Երևան-Բաքու խաղաղության պայմանագիրը

27/11/2025

Վրաստանի ընդլայնման վերաբերյալ «գործը», ամենայն հավանականությամբ, կփակվի. Գերմանիայի դեսպան

27/11/2025

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը՝ Թուրքիայի ԱԱԽ նիստի օրակարգում

27/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)