Այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին: Այս համատեքստում կարևորվել է Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը` այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։
ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։