30-07-2026 / 11:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին

2022/09/30 10:01
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիայի ընթացքում դաժանաբար սպանել են հայ վիրավոր զինծառայողներին, ամենավերջին վայրագ կերպով վարվել զոհվածների մարմինների հետ, ապա նկարել և տարածել: Այս մասին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ներկայացրել է օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«ՀՀ ԶՈՒ-ին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրներն ու ապահովել ազգաբնակչության անվտանգությունը: Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել: Այսինքն՝ այն մարտական դիրքերը, որտեղ ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր և ծանր վիրավորներ: Ադրբեջանի՝ «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ»,-նշել է ԳՇ պետի տեղակալը՝ հավելելով, որ հենց նրանք են նկարել և տարածել սոցցանցերում:

Մարտիկյանը հավելել է՝ հայկական կողմի համար պարզ է, թե ում հետ գործ ունի ռազմական տեսանկյունից:

«Եվ ես պետք է հավաստիացնեմ, որ Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ և անվտանգ կյանքը»,-ասել է Մարտիկյանը:

Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հայտնել է, որ իրավիճակը շփման ողջ երկայնքով այսօրվա ընթացքում եղել է համեմատաբար հանգիստ՝ բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների: Վերջին խոշոր կրակի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ:

Նախորդ Լուրը

«Արտատարածքային միջանցքի» մասին խոսքը չկա և չի կարող լինել. ՌԴ փոխվարչապետ

Հաջորդ Lուրը

Լիբանանը չի կարողացել նոր նախագահ ընտրել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Բաքվում հնչել է ՀՀ օրհներգը. Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն

30/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանի հարձակման հետևանքով Ուկրաինայում առնվազն 8 մարդ է զոհվել

30/07/2026
ԱՄՆ

Նեթանյահուն Թրամփի հետ Իրանի դեմ ճնշումների ավելացման տարբերակներ է քննարկել

30/07/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանը չի կարողացել նոր նախագահ ընտրել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026

Բաքվում հնչել է ՀՀ օրհներգը. Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն

30/07/2026

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

30/07/2026

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)