01-08-2026 / 21:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ը ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. ՀՀ ԱԳՆ

2022/10/13 14:03
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։

«Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։

Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։

Նախորդ Լուրը

Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին. Ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները

Հաջորդ Lուրը

Առաջիկայում անցկացվելու են ԻՀՊԿ-ի լայնածավալ զորավարժությունները

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

Առաջիկայում անցկացվելու են ԻՀՊԿ-ի լայնածավալ զորավարժությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)