Այսօր Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Իսրայելը սպառազինություն ուղարկի Ուկրաինային, ապա Իսրայելի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կվատթարանան:
«Կարծես թե Իսրայելը սպառազինություն է մատակարարելու Կիևին: Շատ անխոհեմ քայլ է: Դա կկործանի մեր երկրների միջև առկա դիվանագիտական հարաբերությունները»,- Telegram-ում գրառում է կատարել Մեդվեդևը։
Այս գրառմանը նախորդել էր իսրայելցի նախարարի կոչը՝ ռազմական աջակցություն ուղարկել Ուկրաինային:
Նշենք, որ Մեդվեդևը ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: