Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական, ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին Իմամ Հոսեյնի համալսարանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում հայտարարել է, որ 22 երկրներ դիմել են իրանական անօդաչու թռչող սարքեր գնելու խնդրանքով։ Տեղեկությունը հայտնել է իրանական «Tasnim» լրատվամիջոցը՝ մանրամասներ չհաղորդելով, թե որ 22 երկրներն են:
Ուշագրավ է, որ բրիտանական «Middle East Monitor» կայքը տեղեկություն է տարածել, թե իրանական անօդաչու թռչող սարքեր գնելու համար հայտ ներկայացրած 22 երկրների թվում են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ: