Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Տեղի կունենան առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում, որոնց կհաջորդի Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:
Հաղորդվում է նաև, որ այցի ընթացքում Աբդոլլահիանը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
ՀՀ ԱԳՆ-ը նշել է, որ հոկտեմբերի 21-ին Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: