07-04-2026 / 22:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վքեր են Լիբանանի նախագահի թեկնածուները

2022/10/25 16:34
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հոկտեմբերի 31-ին ավարտվելու է Լիբանանի գործող նախագահ Միշել Աունի նախագահական լիազորությունները: Խորհրդարանում արդեն գումարվել է թվով 4 նիստ՝ նախագահ ընտրելու համար, սակայն բոլոր նիստերը ձախողվել են օրենսդիրների միջև հակասությունների պատճառով:

Նախագահի պաշտոնի համար հիմնական թեկնածուներն են.

Սուլեյման Ֆարանջիե

Սուլեյման Ֆարանջիեն «Մարադա շարժում» քրիստոնեական կուսակցության ղեկավարն է, խորհրդարանի նախկին օրենսդիր և «Հեզբոլլահ» շիայական կուսակցությանը մոտ կանգնած քաղաքական գործիչ: Նա Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի մտերիմ ընկերն է:  

Սուլեյման Ֆարանջիեն պաշտոնապես չի դրել իր թեկնածությունը, սակայն ԶԼՄ-ներին հայտնել է, որ հետաքրքրված է նախագահի պաշտոնով:

Նրա պապիկը՝ Սուլեյման Ֆարանջիեն Լիբանանի նախագահի պաշտոնում է եղել 1970-1976 թթ.:

Միշել Մուավադ

Միշել Մուավադը Լիբանանի խորհրդարանում պատգամավոր է՝ ներկայացնելով Զղարթա շրջանը: Նրա հայր՝ Ռենե Մուավադը նախագահի պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը 17 օր: Նա սպանվել է 1989 թվականին: Երեկ կայացած նիստի ժամանակ Միշել Մուավադը ստացել էր 39 ձայն՝ 128 պատգամավորներից բաղկացած խորհրդարանից:

Ջեբրան Բասիլ

Ջեբրան Բասիլը «Ազատ հայրենասիրական շարժում» քրիստոնեական կուսակցության ղեկավարն է: Բասիլը գործող նախագահ Միշել Աունի փեսան է և համարվում է նրա քաղաքական ժառանգորդը: Ջեբրան Բասիլին շատերը համարում են «ստվերներից գործող նախագահ»:

Ժոսեֆ Աուն

Ժոսեֆ Աունը Լիբանանի զինված ուժերի հրամանատարն է և ի համեմատ մյուս թեկնածուների՝ քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ լավ հարաբերություններ է պահպանում: Սակայն նրա թեկնածությունն առաջադրելու համար պահանջվելու է սահմանադրական փոփոխություն՝ նրա ներկայիս պաշտոնի առնչությամբ:

Ժոսեֆ Աունի թեկնածությունը դիտարկվում է որպես փոխզիջումային քայլ, եթե օրենսդիրները չկարողանան համաձայնության գալ թեկնածուի ընտրության հարցում:

Նախորդ Լուրը

Իրանցի փորձագետի բացահայտումը. Ադրբեջանական դասագրքերում քարոզվում է հայերին կացնով սպանելը

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
Ադրբեջան

Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

07/04/2026
Իրան

Իրանի պատերազմը երկարատև բացասական հետևանքներ կթողնի. ԱՄՀ

07/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր աշխատանքներն ավարտված են լինելու. Ժաննա Անդրեասյան

07/04/2026

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)