Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ:
Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ սիրիական ՀՕՊ համակարգը ոչնչացրել է արձակված մի քանի հրթիռներ, նախքան դրանք կհասնեին թիրախին:
Իսրայելական Jpost կայքի փոխանցմամբ` հարվածներն ուղղված էին իրանական օբյեկտներին, և այս գործողությունը Իրանին թուլացնելու ու տարածաշրջանից դրա ուժերը հեռացնելու քաղաքականության մի մասն է:
Նշվում է, որ հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ: