Այսօր Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Վերջին 4 տարում դրանք անցկացվում են 5-րգ անգամ:
Ընտրատեղամասերը բացվել են Իսրայելի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին և փակվելու են 22:00-ին:
Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ այս տարվա ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականից ի վեր: Միայն ժամը 12:00-ի տվյալներով՝ արդեն քվեարկել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 28.4%:
Ընտրություններում արդեն քվեարկել են նախագահ Իցխակ Հերցոգը, վարչապետ Յաիր Լապիդը, ինչպես նաև պաշտպանության նախարար Բեննի Գանցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ընտրապայքարում կուսակցությունները հիմնականում համախմբված են Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իշխող քաղաքական ուժի միջև: