Սիրիայի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերություները միշտ բարձր մակարդակի վրա են եղել: Այս մասին հայտարարել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Նորա Արիսյանը՝ «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ զրույցում:
Տիկին դեսպանն ավելացրել է, որ Սիրիան մեծապես գնահատում է Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի պատերազմի ժամանակ:
«Ավելացնեմ, որ այդ ժամանակ քաղաքական հարաբերությունները դրսևորվեցին մի քանի ուղղությամբ՝ ինչպես միջազգային հարթակների վրա բարձր մակարդակի մեր համագործակցությունը: Մյուս կողմից, Սիրիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները պահպանելու վերաբերյալ Հայաստանի որոշումը»,- նշել է դեսպան Արիսյանը:
Պատասխանելով երկկողմ հարաբերություններում առկա խոչընդոտների վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշել է.
«Կարծում եմ մուտքի արտոնագրի գործընթացի դյուրացումը, լավապես նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլեր թևակոխելու»:
Արիսյանի խոսքով՝ Սիրիայի կառավարությունը մեծապես գնահատում է 2019 թվականին Հայաստանի կառավարության որոշումը՝ մարդասիրական առաքելություն Սիրիա ուղարկելու կապակցությամբ:
«Իմ կածիքով՝ հումանիտար այս առաքելությունը լավագույն դրսևորումն է Սիրիայի և Հայաստանի բարեկամական սերտ հարաբերություններին»,- ընդգծել է տիկին դեսպանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: