Կիրակի Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայի Հոմս ավիաբազայի ուղղությամբ: Սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 3-ը: Տեղեկությունը փոխանցում է սիրիական պետական SANA լրատվամիջոցը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
Վերջիններիս տեղեկություններով, ավիահարվածները թիրախավորել են Հոմս քաղաքից հարավ-արևելյան հատվածում տեղակայված Շայրաթ ավիաբազայի թռիչքուղին:
Ըստ տեղեկությունների՝ Շայրաթ ավիաբազան վերջերս օգտագործվել է Իրանի զինված ուժերի կողմից: Ռուսաստանի ռազմական ուժերը ևս տեղակայված են ավիաբազայի մոտ և օգտագործում են այն: