05-12-2025 / 11:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի ֆինանսների նոր նախարարը կրոնը համարում է առաջնահերթություն տնտեսական ռազմավարության համար

2022/12/08 17:37
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի ֆինանսների ապագա նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական Սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեզալել Սմոտրիչը հայտնել է, որ իր տնտեսական ռազմավարությունը միահյուսվելու է Թորայում [խմբ.՝ Հին Կտակարանի առաջին 5 գրքերն են, որոնք սուրբ են համարվում նաև հուդդայականության մեջ] ամրագրված կրոնական համոզմունքներին: Նրա համոզմամբ՝ դա նպաստելու է երկրի բարգավաճմանը:

«Փորձարկվել են տնտեսական շատ տեսություններ, ճի՞շտ է: Փորձարկվել են կապիտալիզմը, սոցիալիզմը: Կա մի բան, որը չեն փորձել. «Եթե դու հնազանդվես»»,- ասել է Սմոտրիչը՝ նկատի ունենալով հրեական սուրբ գրությունը, որը մարդկանց կոչ է անում հետևել Աստծո կամքին:

Գործչի համոզմամբ՝ հավատացյալները՝ այդ թվում ինքը, հավատում են, որ «Իսրայելը որքան շատ Թորա, հուդայականություն, հողը բնակեցնելու պատվիրան և համերաշխություն քարոզի, այնքան Աստված առատություն կտա»:

Սմոտրիչի խոսնակը հաստատել է նրա մեկնաբանությունները:

Նշենք, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կայացել են դեռևս նոյեմբերի 1-ին: Բենիամին Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցությունը հաղթել էր ընտրություններում, սակայն նոր Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար նա պետք է դաշինք կազմի քաղաքական այլ ուժերի հետ: Երեկ պարզ դարձավ, որ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը համաձայնության է եկել «Շաս» կուսակցության հետ՝ նախարարների պաշտոնների բաշխման առնչությամբ: Այս գործարքը Նեթանյահուին ապահովում է 64 տեղ՝ 120 հոգանոց Քնեսեթում:

Բեզալել Սմոտրիչը Նեթանյահուի կողմից նշանակվել է ֆինանսների նախարար երկու տարի ժամկետով: Այնուհետև նրան կփոխարինի Արյեհ Դերին, ով «Շաս» ծայրահեղ ուղղափառ կուսակցության ղեկավարն է:  Իսկ առաջին փուլում Դերին նշանակվելու է Առողջապահության նախարարության և Ներքին  գործերի նախարարության նախարարների պաշտոնում: Արյեհ Դերին զբաղեցնելու է նաև փոխվարչապետի պաշտոնը կառավարության 4 տարվա գործունեության ընթացքում:

Նախորդ Լուրը

Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա

Հաջորդ Lուրը

Միրզոյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ

05/12/2025
Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Հաջորդ Lուրը

Միրզոյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ

05/12/2025

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)