13-07-2026 / 17:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացվել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

2022/12/14 17:53
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: 

Հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի գործողությունները, այդ թվում` մի շարք նմանօրինակ միջադեպերը Լաչինի միջանցքում, հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։

Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հանդիսանում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց:

Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված նմանօրինակ գործողություններով կոպտորեն խախտում է միջազգային մարդու և հումանիտար իրավունքները և ի ցույց է դնում, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրը չի կարող լինել Ադրբեջանի ներքին գործը և առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երխոսություն հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները խաթարում են հայկական կողմի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Նախորդ Լուրը

Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Հաջորդ Lուրը

Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում

Այլ Լուրեր

ԱՄՆ

TRIPP երթուղու սահմանային և մաքսային բոլոր գործառույթները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո․ Պետդեպ

13/07/2026
Իրան

Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածներ են հասցվել՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար

13/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերվա ընթացքում փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել

13/07/2026
Հաջորդ Lուրը

Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը աշխատում է միջնորդների հետ ԱՄՆ-ի հետ հնարավոր սրացումը կանխելու համար․ Բաղաեի

13/07/2026

TRIPP երթուղու սահմանային և մաքսային բոլոր գործառույթները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո․ Պետդեպ

13/07/2026

Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածներ են հասցվել՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար

13/07/2026

Ավելի քան 3 միլիոն մարդ միացել է Արգենտինայի հավաքականին ԱԱ-2026-ից հեռացնելու առցանց արշավին

13/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)