Սիրիայի հյուսիսում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող Քաղաքացիական պաշտպանության ուժերի կողմից ամեն օր հրապարակվող տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Սիրիան և տարածաշրջանը ցնցած երկրաշարժի առաջին օրվանից ի վեր ողբերգական պատմությունները շարունակվում են:
Twitter-ի միկրոբլոգում Քաղաքացիական պաշտպանության ուժերն այս անգամ հայտնել է, որ Իդլիբում փլատակներից դուրս են բերվել ընտանիքի անդամների մահացած մարմինները: Նրանց շարքում է եղել փոքրիկ երեխա, ով գրկախառնված էր իր ավագ եղբորը:
Ենթադրվում է, որ 4 երեխաների մարմինները հայտնաբերվել են իրենց տան մուտքի մոտ, երբ նրանք փորձել են փախչել երկրաշարժի ժամանակ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սիրիայում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Նշենք, որ թուրք-սիրիական սահմանին գրանցվել էր ուժգին երկրաշարժ, որին զոհ է գնացել ավելի քան 40 հազար մարդ, որից 38044-ը՝ Թուրքիայում, իսկ 3688-ը՝ Սիրիայում: