04-12-2025 / 22:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ՄԻՊ-ը և «Թաթոյան» հիմնադրամն անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ

2023/03/01 10:54
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն անգլերեն նոր  են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։

«Արցախի երեխաներն արդեն 79 օր անմարդկային պայմաններում են ապրում, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Արցախում, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը` Հայաստանում: 

Հավաքագրվել են ապացույցներ, որոնք վերլուծվել անգլերեն նոր համատեղ զեկույցում, որը ցույց է տալիս Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» պատճառով երեխաների իրավունքների ոտնահարումները:

Մասնավորապես, զեկույցում արձանագրվել են բոլոր այն առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրները, որոնք առաջ են եկել երեխաների համար ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով:

Ընդամենը մի քանի օրինակ.

Արցախի Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ «վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47% աճով»:

Բազմաթիվ երեխաներ դեռևս շարունակում են բաժանված մնալ իրենց ընտանիքներից ճանապարհի փակ լինելու հետևանքով, որը հանգեցնում է հոգեբանական լուրջ խնդիրների: 

Կան երեխաներ, որոնք ունեն հատուկ դեղորայքի կարիք, որն անհնար է գտնել Արցախում։

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ շատ են հիվանդ երեխաների թիվը, որոնց բուժումը դժվարանում է հակաբիոտիկների բացակայության պայմաններում: 

Հիվանդացած երեխաները ստիպված անցնում են լրացուցիչ զրկանքների միջոցով, առավել ևս, որ պարբերաբար անջատվում է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը:

Երեխաների համար կաթնախարնուրդների բացակայությունը ծնողներին ու երեխաներին դրել է լրացուցիչ խնդիրների առաջ:

Սննդի պաշարները գրեթե սպառված վիճակում են:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին երեխաներից մեկի ներկայացրած վկայության համաձայն՝ շրջափակված ճանապարհով Հայաստանից Արցախ մեկնելիս, երբ իրենց «էկոակտիվիստների» հռչակած մարդիկ մուտք էին գործել երեխաների ավտոբուս և ահաբեկել, իր մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ ու վախ, մտածել է, որ իրենց կտեղափոխեն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք և այլևս երբեք չի կարողանա տեսնել ծնողներին:

Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian):

Անգլերեն կազմված համատեղ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին, կներկայացվի ՀՀ պետական մարմիններին և մասնագիտացված կազմակերպություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

333066769_1357226341797541_3319411747091668281_n.jpg (119 KB)
Նախորդ Լուրը

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

Հաջորդ Lուրը

Իրանը ռազմաօդային նոր զորավարժություններում ներգրավել է ԱԹՍ-ներ և ՀՕՊ համակարգեր. (տեսանյութ)

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանը ռազմաօդային նոր զորավարժություններում ներգրավել է ԱԹՍ-ներ և ՀՕՊ համակարգեր. (տեսանյութ)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)