10-09-2026 / 22:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն չի կարողանալու ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ չունի անհրաժեշտ մեխանիզմներ. փորձագետ

2023/05/15 11:55
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ԵՄ-ի միջնորդությամբ մայիսի 14-ին տեղի ունեցած Միշել-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման նպատակն առաջին հերթին Բրյուսելյան հարթակի կենսունակությունն ապահովելն է: Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ Բրուսելյան հարթակի, անգամ խորհրդանշական գոյությունը բխում է Բաքվի շահերից։ նա նաև հավելել է, որ Բրյուսելյան հարթակի արդյունավետությունը վիճարկել էր հայկական կողմը 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պատճառով, որն արձանագրվեց այս հարթակում վերջին հանդիպումից ընդամենը 2 շաբաթ անց։

Պետրոսյանի համոզմամբ՝ ԵՄ-ն չի կարողանալու լիարժեքորեն ապահովել սեփական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունները շատ պարզ պատճառով, քանի որ, ի տարբերություն, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, անգամ Ֆրանսիայի, չունի անհրաժեշտ մեխանիզմներ։ նա նկատել է, որ առավելագույնը, ինչ կարելի սպասել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից, մեր դեպքում սահմանափակ թվով ռազմագերիների վերադարձի հնարավորությունն է ադրբեջանցի զինծառայողների փոխանակման պայմաններում։

Փորձագետը նկատել է, որ հայկական կողմից շարունակվում է Բրյուսելյան հարթակի վիճարկման ուղղությունը:

«Այդ մասին կարելի է եզրակացնել նախ Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումների հերթականությունից՝ անգամ Միշելի հայտարարության տեքստից։ Նախ, Երևանը հրաժարվել էր Բրյուսելի հերթական հանդիպումից դեռևս անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանը հրաժարվել էր ԵՔՀ շրջանակում «պրահյան քառակողմ» հանդիպման օրինակով Բրյուսելյան ձևաչափի վերափոխման հնարավորությունից»,- Facebook-ի իր էջում գրել է Պետրոսյանը:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը համաձայնում է Բրյուսելում հանդիպմանը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից դարձյալ ԵՔՀ շրջանակում Քիշնևում ծրագրված վեցակողմ հանդիպման մասնակցության։

«Մյուս կողմից, Միշելը հայտարարում է հուլիսին Բրյուսելում հաջորդ հնարավոր հանդիպման մասին՝ զուգահեռաբար ակնարկելով Գրենադայում հոկտեմբերին կայանալիք ԵՔՀ հերթական գագաթնաժողովին ևս ընդլայնված ձևաչափով բանակցություններին»,- եզրափակել է Պետրոսյանը:

Նախորդ Լուրը

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը մնալու է անցած երկու տասնամյակների ժառանգության ազդեցության տակ. իրանց փորձագետն՝ ընտրությունների մասին

Հաջորդ Lուրը

Իրանում Իրաքի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ

10/09/2026
Իրան

Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին

10/09/2026
Իրան

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել հութիներին՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումներից հետո

10/09/2026
Հաջորդ Lուրը

Իրանում Իրաքի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանը խոստացել է հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

10/09/2026

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ

10/09/2026

Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին

10/09/2026

Թուրքիայի դրոշի վրա թքելու համար բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել

10/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)