05-12-2025 / 02:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար. վարչապետը լուծումներ առաջակեց

2023/06/22 15:17
Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշմանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

«Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։ Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ։

Ավելին, արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը։ Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղվծած իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրներընիբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է և մենք խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևոր է համարում արձանագրել, որ Արդարադատության միջազգային դատարանի այդ որոշումը  չկատարելն ու արհամարհելը  բերել է հումանիտար ճգնաժամի։

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի, արտաքին մատակարարումներից, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության տեղական հզորությունները բավականացնում են միայն մասնակի մատակարարումներին։

Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։

Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»,-ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս իրադրության լուծման իր պատկերացումը հետևյալն է.

«Առաջին՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։

Երկրորդ՝ պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը։

Ինչ վերաբերվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Անհամբեր սպասում ենք շուտով հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալուն. Վեդանտ Պատել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)