03-04-2026 / 20:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Որքան ավելի ենք մոտենում համաձայնության հասնելուն, այնքան այն ավելի դժվար է դառնում․ Բլինքենը եզրափակել է եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բայրամովի հետ

2023/06/30 12:55
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել երկու երկրների պատվիրակություններին տևական խաղաղության հասնելուն ուղղված ծանր աշխատանքի համար։

Բլինքենը շեշտել է, որ ինքը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գնահատում են այն ժամանակը, որ գործընկերները կարողացան անցկացնել Վաշինգտոնում։ Նա նշել է համաձայնություն ձեռք բերելու ընդհանուր նպատակին հասնելու հարցում առաջընթացը։

Բլինքենի խոսքով՝ կողմերը որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնության են հասել, խորացրել են այլ չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների ըմբռնումը, ինչպես նաև ընդունել են, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու:

«Կարծում եմ, որ բոլորի կողմից կա նաև հստակ ըմբռնում, որ որքան ավելի ես մոտենում համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում դա ավելի դժվար է դառնում, որովհետև, որպես կանոն, ամենադժվար հարցերը թողնում են վերջում։ Բայց ես մեծապես գնահատում եմ այն անկեղծությունը, բացությունն ու անմիջականությունը, որ բոլորը դրսևորեցին։ Դա է, ի վերջո, փոխըմբռնման և, վերջապես, համաձայնության հասնելու ճանապարհը։ Շնորհակալություն երկուսիդ էլ՝ այստեղ լինելու համար։ Շնորհակալություն այս 3 օրվա ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքի համար։ Շնորհակալություն արձանագրված առաջընթացի համար և շնորհակալություն այս ջանքերն առաջիկա շաբաթներին և ամիսներին շարունակելու վճռականության համար», – նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենն իր խոսքում նաև հիշեցրել է Եվրոպական միության գործընկերների հետ կայացած հանդիպումների մասին, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով։ Նա նշել է, որ մի քանի շաբաթից նոր հանդիպում է սպասվում ԵՄ միջնորդությամբ։

Բլինքենի խոսքով` պետք է օգտվել այն առաջընթացից, որին հնարավոր է եղել հասնել այդ հանդիպումների ընթացքում։

Նախորդ Լուրը

«Զանգեզուրի միջանցք» թուրանական ծրագրին դեմ են Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը. իրանցի փորձագետ

Հաջորդ Lուրը

Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)