11-07-2026 / 20:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից․ Փաշինյան

2023/07/06 13:29
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Հայաստանը երբևէ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն չի ընդունի։ Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը՝ Փաշինյանը ընդգծեց՝Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան։

«Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է երեք հսկիչ-անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի կողմից։ Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին։

Այսինքն՝  տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանը կայացնի, որպեսզի և Հայաստանի կողմից, և Ադրբեջանի կողմից լինեն այդ անցակետերը, որպեսզի տարածաշրջանային և տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն։

Ադրբեջանը չի անում սա և Ադրբեջանի մոտեցումը այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանի Հանրապետությանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից»,- եզրափակեց Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հաջորդ Lուրը

«Իրանի նկատմամբ Բաքվի քաղաքականությունը Իսրայելն է ղեկավարում». իրանցի փորձագետ

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Հաջորդ Lուրը

«Իրանի նկատմամբ Բաքվի քաղաքականությունը Իսրայելն է ղեկավարում». իրանցի փորձագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)