06-04-2026 / 16:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

2023/07/06 16:15
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ըստ առկա տեղեկատվության՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ցավով ստիպված ենք արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների», – ասել է Զախարովան՝ շեշտելով, որ դա հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագրերին։

Զախարովան նաև Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

«Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժը՝ քաղաքացիական նպատակներով», – նշել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ ՌԴ խաղաղապահների գործողությունները Ղարաբաղում պայմանավորված կլինեն տեղում իրավիճակի զարգացմամբ և եռակողմ պայմանավորվածություններով։

Դիվանագետի պնդմամբ՝ Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։

«Այդ շփումները շարունակվում են քաղաքական մակարդակով, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։ Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և պատրաստակամությունից՝ ընդառաջ գնալու միմյանց։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նաև նշել է, որ մոտ ապագայում տարածաշրջան կարող է այցելել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը խորհրդակցություններ է անցկացրել ՕՊԵԿ-ին միանալու համար

Հաջորդ Lուրը

Բաքվում Իրաքի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկողմ հարաբերությունները

Այլ Լուրեր

Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Ադրբեջան

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026
Հայաստան

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Հաջորդ Lուրը

Բաքվում Իրաքի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկողմ հարաբերությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)